Նախօրեին կայացավ Mercedes-Benz S600 սեդանի համաշխարհային պրեմիերան. ֆոտոշարք
Երեկ` հունվարի 13-ին Դետրոյթի ավտոշոուի շրջանակներում կայացել է Mercedes-Benz S600 առաջատար շքեղ սեդանի համաշխարհային պրեմիերան:
Mercedes-Benz S600 մոդելը հագեցած է 6,0 լ ծավալով V12 շարժիչով, որը 530 ձիաուժ հզորություն է ապահովում:
Նոր սեդանի բազային տարբերակը առաջին անգամ պատմության մեջ հագեցած կլինի «stop-start» համակարգով, ինչպես նաև Collision Prevention Assist համակարգով, որը, կանխելով հնարավոր բախումը, կարող է արգելակել մինչև 200 կմ/ժ արագությամբ ընթացող ավտոմեքենան:
Հետևի ուղևորները կարող են օգտվել սառնարանից, որը կզբաղեցնի բեռնախցիկի ծավալի մի մասը:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: