«Բավարիա»-ի պաշտպանը տեղափոխվեց «Բորդո»
«Բավարիա»-ն և «Բորդո»-ն փոխհամաձայնության են եկել մյունխենյան թիմի պաշտպան Դիեգո Կոնտենտոյի տեղափոխության հարցում, հայտնում է գերմանական թիմի պաշտոնական կայքը: Այժմ ֆուտբոլիստին մնում է բարեհաջող բուժզննում է անցնել և պայմանագիր կնքել ֆրանսիական ակումբի հետ:
Գործարքի պայմանների համաձայն, ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների 50 % կպատկանի «Բավարիա»-ին: