Զինեդին Զիդանին սպասում են «Բորդո»-ում
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը հաջորդ մրցաշրջանում կարող է գլխավորել ֆրանսիական «Բորդո»-ն:
Իսպանական լրատվամիջոցների տվյալներով` ֆրանսիացի մասնագետը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ամենայն հավանականությամբ կհեռանա «Արքայական ակումբից»: Զիդանը մտադրվել է զբաղվել գլխավոր մարզչի աշխատանքով և այդ մասին արդեն հայտնել է ակումբի ղեկավարությանը: