«Լիվերպուլ» - «Բորուսիա». Մխիթարյանը մեկնարկային կազմում է
Դորտմունդի «Բորուսիա»-ն միջմրցաշրջանային փուլի վերջին ստուգողական հանդիպումը կանցկացնի Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլ»-ի հետ: Խաղը կկայանա անգլիական ակումբի տնային`«Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում: Դորտմունդցիների կազմում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում:
«Բորուսիա». Լանգերակ – Պիշչեկ, Սոկրատիս, Գիտներ, Շմելցեր, Կեհլ, Կիրխ, Մխիթարյան, Օբամեյանգ, Յոյիչ, Ռամոս
Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 15:15-ին: