«Բորուսիա» Դ - «Աուգսբուրգ». Մխիթարյանը մեկնարկային կազմում է
Բունդեսլիգայի 18-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիա»-ն կհյուրընկալի «Աուգսբուրգ»-ին: Արդեն հրապարեկվել են թիմերի մեկնարկային կազմերը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա մեկնարկային րոպեներից: Հիշեցնենք, որ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին և այն կարող եք ուղիղ եթերով հետևել մեր կայքի միջոցով:
Բորուսիա Դ: Վայյդենֆելլեր – Գրոսկրոյտց,Բենդեր,Սոկրատիս, Շմելցեր – Կեհլ, Շահին – Կուբա, Մխիթարյան, Ռոյս – Լևանդովսկի