Գազի արտահոսք՝ Infiniti ավտոմեքենայից
Օգոստոսի 9-ին` ժամը 13.09-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 26 շենքի բակում կայանված «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են Ս. Ս.-ին պատկանող «Ինֆինիտի» մակնիշի 17 LP 111 պետհամարանիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը: