Ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք
Հուլիսի 18-ին, ժամը 15.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալմա-Աթայի փողոցի թիվ 90 շենքի մոտակայքում ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն` մինչ «LADA 02» մակնիշի 15 OU 464 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ` Հ. Թ.) գազի բալոնի պարունակության ավարտվելը: