Ալիև-Սարգսյան հանդիպումը կկայանա վաղը. 1news.az
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 10-ին: Այս մասին է հայտնում 1news.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովին, ով այդ մասին է գրել Twitter-ի իր էջում:
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ կքննարկվեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: