211652_close_icon
views-count2389 դիտում article-date 09:28 21-03-2014

Կկայանա՞ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը Հաագայում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. « «Կկայանա՞ մարտի 24-25-ը Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը Հաագայում, ինչպես «թվիթ» է արել իր էջում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ուորլիքը, թե՝ ԵԱՀԿ ՄԽ-ն կբավարարվի 2 երկրների ԱԳ նախարարների հանդիպմամբ՝ հարցին ՀՀ ԱԳՆ-ին մոտ կանգնած մեր աղբյուրն ասաց, որ այս պահին խիստ անորոշ է հանդիպման հեռանկարը, հայկական կողմը միշտ պատրաստակամ է արձագանքել նման հանդիպումներին, այս մեկին՝ նույնպես։ Նկատենք, որ ադրբեջանական մամուլը երեկ չէր հաստատել հանդիպման փաստը։ Բանն այն է, որ հերթապահ այդ հանդիպումները, ճիշտ է, որևէ առաջխաղացում չեն գրանցում խնդրի կարգավորման հարցում, սակայն խնդրին անդրադարձը առաջին հերթին զինադադարի պահպանման և իրավիճակը վերահսկելի դարձնելու տեսանկյունից է դրական»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր