211652_close_icon
views-count4338 դիտում article-date 10:16 08-08-2014

Սահմանին լարվածությունը ժամանակավոր է. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է․ «Ռուսաստանին ձեռնտու է ԼՂ հակամարտությունը, սակայն մենք՝ որպես հարեւաններ, պետք է ձգտենք կարգավորել մեր հարաբերությունները, «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը: Անդրադառնալով օրերս հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական ԶՈՒ տապալմանը, փորձագետն ասել է. «Այո, մենք կորուստներ ենք ունեցել եւ այդ կորուստները հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ են: Ադրբեջանցի զինծառայողները կորցրել են իրենց զգոնությունը, ինչը հանգեցրեց այսպիսի ողբերգության: Մի խոսքով՝ սա պատերազմ է, եւ այստեղ կորուստներ են եղել ու լինելու են, քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ: Իսկ այն, որ իրավիճակը սահմանին լարված է, կարծում եմ ժամանակավոր է եւ ամեն ինչ շուտով կընկնի իր տեղը: Այսինքն այստեղ կան քաղաքական նրբություններ, որոնց մասին շատերը լավ տեղեկացված են՝ Սոչիում նախագահների հանդիպում եւ այլն»,- մեկնաբանել է Ջաֆարովը»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր