211652_close_icon

Արկադի Տեր Թադևոսյանը՝ Կոմանդոսը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին. ըստ նրա՝ լարվածությունը կմեծանա

views-count7264 դիտում article-date 12:39 24-03-2015
Հայաստանի իշխանություններն ու բանակի հրամանատարությունը շատ լավ հասկանում են, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հակառակորդը դիմելու է տարբեր սադրիչ գործողությունների։ Այս մասին այսօր՝ մարտի 24-ին հրավիրված ասուլիսին ասաց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից դիվերսիոն հարձակումները, լարվածությունը սահմանում կմեծանան, իսկ հայկական գյուղերի վրա ինտենսիվորեն կսկսեն կրակահերթեր արձակել։ Կոմանդոսը կարծիք հայտնեց, որ պատերազմ չի լինի, բայց խոշոր սադրանքներ կլինեն, իսկ եթե պատերազմ էլ վերսկսվի, Ադրբեջանը կվերանա՝ որպես պետություն: Ստեղծված իրավիճակում նրա խորհուրդը հետեւյալն է. «Դրա համար մենք պետք է օգնենք՝ կանգնեցնելու այդ պրովոկացիաները: Պետք է միասնական լինենք»: Ավելին՝ դիմելով զինվորներին՝ նշեց. «Հայ զինծառայողները թող վստահ լինեն, որ պատերազմի ազատամարտիկներն իրենց կողքին են»: Անդրադարձավ նաեւ հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի՝ ադրբեջանական ԶԼմ-ների միջոցով տարածած հայտարարությանը եւ ավելացրեց, որ հայ զինծառայողը ասել է այն, ինչ իրեն հրահանգել են:

Նմանատիպ նյութեր