6710 դիտում
17:49 09-12-2015
Պաշտպանության նախարարը բարձրաձայնում է, որ լարվածությունը սահմանին հասել է գագաթնակետին
Լարվածությունը սահմանին հասել է գագաթնակետին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը: Ընդգծելով, որ հակառակորդը Արցախի հարավ-արեւելյան հատվածում նաեւ կրակել է տանկից:
Ավելի ուշ հարցուպատասխանի ընթացքում նշեց, որ հայկական զինուժի կողմից վերահսկողությունը պատշաճ մակարդակով է իրականացվում:
«Փառք ու պատիվ այն տղաներին»,- ավելացրեց նախարարը: Նա նաեւ նշեց, որ կանխարգելիչ միջոցառումներ էլ են իրականացվում եւ իրականացվելու` Հայաստանի սահմաններում իրավիճակը վերահսկելի դարձնելու համար:
Նախարարը նաեւ հաստատեց, որ ստեղծված իրավիճակի շուրջ հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրշիկի հետ:
Նմանատիպ նյութեր
2368 դիտում
09:26 09-07-2019
Արցախում ներքաղաքական լարվածությունը հասնում է գագաթնակետին․ «Ժողովուրդ»
1771 դիտում
13:42 13-08-2014
«Ռեալ»-ը դեռ չի հասել իր գագաթնակետին. Գարեթ Բեյլ
Այս բաժնից
730 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
817 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2134 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա