Գորլովկայում հրետանային ռմբակոծման հետևանքով զոհվել է 4 խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնում է Գորլովկայի քաղխորհրդի կայքը։
«Ռմբակոծվել է Շինարարների թաղամասի խանութներից և կանգառներից մեկը, ինչպես նաև մոտակայքում գտնվող մասնավոր հատվածի սեփական տներ»,֊ ասել են քախորհրդում։
Նշվում է նաև, որ հրետանային ռմբակոծման հետևանքով տուժել է 23 մարդ, նրանցից 8֊ը հոսպիտալացվել է։