2617 դիտում
18:56 07-08-2014
Մենք սկսում ենք մեզանից, իսկ դու՞
Հայրս սիրում էր կրկնել “Գործողությունը դա ամեն ինչ է”: Կյանքի համը կարելի է զգալ միայն դինամիկական գործունեության մեջ, միայն սեփական գործողությունից: Սակայն իմ մեջ կա մի խոր զգացողություն, որ այսօր մեզ շրջապատում է մի այլ իրականություն: Տպավորություն կա, որ մեզ շրջապատող մարդկանց մեծամասնությունը անընդհատ սպասում է ինչ-որ բանի:
Միշտ չեմ հասկացել այս արտահայտությունը – “Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու”: Եղբայրներ և քույրեր, ի՞սկ այսօրվա Հայաստանը: Ինչու՞ այդպես արդյունավետ ապրել վաղվա օրով! Իսկ ո՞վ է ապրելու այսօր: Եվ այս նշանաբանը մի քանի տասնամյակ ձևավորում է մի ամբողջ ազգի մտածելակերպ: Վաղը մենք կունենանք բարգավաճ և ուժեղ Հայաստան, վաղը մենք կունենանք աշխատանք, վաղը ինչ-որ մեկը կհավաքի աղբը մեր բակից (միայն ոչ մենք), և ընդհանրապես, մենք վաղը բոլորին ցույց կտանք իրենց տեղը: Իսկ այսօր մենք ոչինչ չենք կարող անել, որովհետև … (թվարկվում է մի քանի պատճառ), որոնց համար մի քանի հատոր է պետք): Հետևություն` պետք է հեռանալ : Հետևանքները ` սուտ իդեալներ, խոր հոգեկան անբավարարություն, ընտանիքի և հարազատների կարոտ, անհաջողություններ, ծանր կյանք օտարության մեջ, խեղված ճակատագրեր և այլն:
Միթե՞ որևէ մեկը չի մտածել, որ ամենագլխավոր պատճառը մեր մեջ է: Իսկ մնացածը հարմար արդարացում է, որ դուրս չգա իր սեփական հարմարավետության գոտուց, որտեղ տաք և հարմար է, անգամ եթե ամեն ինչ վատ է: Եվ այսպես մենք չենք գործում, և այսպես մենք հարմարվում են, և այսպես մենք ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆՔ փոխել ինչ-որ բան, առաջին հերթին, փոխել ինքներս մեզ:
Ինչ-որ մեկը կասի, որ սպասում են փոփոխությունների: Իսկ ես կասեմ` եկեք դադարենք սպասել: Եկեք դադարենք ուզել ամեն ինչ և միանգամից: Դա երկար և դժվար գործընթաց է, որը պահանջում է ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ: Մեր գործողությունները: Սկսեք ձեզանից:
Ես կփորձեմ ինձանից: Իմ ընկերները պատրաստվում են սկսել իրենցից: Մենք հավատում ենք մեր ներուժին, և մենք հավատում ենք մեր ազգի ներուժին: Մենք այն հայերի սերունդն ենք, որոնք ծնվել են անկախ երկրում, և մենք գիտակցում ենք այդ անկախության գինը: Ինչպես նաև, մեք գիտակցում ենք, որ, որպես անկախ երկրի քաղաքացիներ, մենք պատասխանատվություն ենք կրում դրա բարգավաճման և բարեփոխման համար, այստեղ և հիմա:
Եկեք հավատանք ինքներս մեզ, մեր ընկերներին և հարազատներին: Եկեք հավատանք մեր ուժերին: Եկեք քայլ առ քայլ սկսենք փոխել ինքներս մեզ և մեր շրջակա տարածությունը: Եկեք հետևենք նոր նշանաբանի “Կեցցե այն Հայաստանը, որը բարեփոխվում և բարգավաճում է այսօր և հիմա:
Մեր շուրջ պատճառաբանության և սեփական ներուժի իրականացման ձևավորումը ի օգուտ երկրի` յուրաքանչյուր հայ երիտասարդի գործն է: Մենք սկսում ենք մեզանից, իսկ դու՞:
Արման Ղուկասյան
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1777 դիտում
16:48 08-01-2025
Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջը կյանքից զրկելու գործով ճնշումներ կան
559 դիտում
15:25 08-01-2025
ՀՀ-ն չի ուզում լինել պատնեշ, մենք ուզում ենք լինել ոչ թե սեպ, այլ կապող օղակ, կամուրջ. Միրզոյան