211652_close_icon
views-count4857 դիտում article-date 15:15 06-08-2014

Սիրած աղջկա համար դանակահարության հեղինակ դարձած անչափահասը պատիժը ազատազրկման ձեւով չի կրի

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, անչափահաս Ա. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Ֆրունզե փողոցի 56 հասցեում գտնվող թիվ 65 ավագ դպրոցում վիճաբանել է Ռ. Շահնազարյանի և Է. Խաչատրյանի հետ, որի ընթացքում երկու կամ ավելի անձանց մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Ռ. Շահնազարյանի ձախ գոտկային շրջանին` փակեղի, մկանների վնասմամբ` վերքի ձևով, վերջիններիս պատաճառելով առողջության միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով և դիմել փախուստի: SHAMSHYAN.com-ը Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, դատաքննությամբ գործի տվյալներով հիմնավորված է համարում հետևյալը. Անչափահաս ամբաստանյալ` Ա. Մանուկյանը սովորել է Երևանի թիվ 65 ավագ դպրոցի 12-րդ դասարանում: Ընկերական հարաբերությունների մեջ է գտնվել համադպրոցական Անահիտ Թ-ի հետ: Տեղյակ լինելով, որ Ա. Թովմասյանի հետ շփվում է նաև նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Մ. Նավասարդյանը` դասաժամի դասամիջոցին Ա. Մանուկյանը մտել է 11-րդ դասարան և զրուցելու նպատակով դուրս կանչել Մ. Նավասարդյանին: Վերջինիս հետ դուրս են եկել նաև 7-8 համադասարանցիներ: Խոսակցության ընթացքում նշված տղաներից ավելի ագրեսիվ վարքագիծ դրսևորած է. Խանչարյանին Ա. Մանուկյանն ապտակել է, որից հետո վիճաբանություն է սկսվել նրանց միջև: Արդյունքում դատարանը վճռել է անչափահաս ամբաստանյալ Ա. Մանուկյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 2 /երկու/ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ, ամբաստանյալ Ա. Մանուկյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 /երկու/ տարի ժամկետով:

Նմանատիպ նյութեր