Ռուսական կողմը համաձայնություն է տվել, որ երբ Հայաստանի դատարանը վճիռ կայացնի, և Պերմյակովն իր պատիժը կրի Հայաստանի կալանավայրում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակի» տեղեկություններով, ՀՀ եւ ՌԴ համապատասխան ծառայությունների միջեւ ձեռք բերված համաձայնության շրջանակներում Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը պետք է տեղի ունենա մինչեւ օգոստոսի 10-ը: Դատական առաջին նիստը պետք է կայանա Գյումրիում, 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում:
«Ըստ մեր աղբյուրի՝ երբ ռուսական կողմը կհրապարակի Պերմյակովի գործով իր մեղադրական եզրակացությունը եւ կհայտարարվի, որ քրեական գործի հետագա դատաքննությունը հանձնվում է ՀՀ իրավապահ մարմիններին, այդ պահին դատական նիստը կարող է ընդմիջվել, եւ այդ պահից Պերմյակովը կհայտնվի ՀՀ իրավապահների ենթակայության տակ: Ռուսական կողմն իր համաձայնությունն է տվել, որ դատաքննության ավարտից հետո, երբ դատարանը վճիռ կկայացնի, Պերմյակովն իր պատիժը կրի Հայաստանի կալանավայրում, ամենայն հավանականությամբ ցմահ կալանավորների խցերից մեկում»: