«Բորուսիա»-ի հետ խաղը առանձնահատուկ կլինի ինձ համար. Լևանդովսկի
«Բավարիա»-ի նորեկ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Գերմանիայի սուպերգավաթում Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ կայանալիք խաղից առաջ նշել է, որ իր նախկին ակումբի դեմ հանդիպումը առանձնահատուկ է լինելու իր համար:
««Բորուսիա»-ի հետ խաղը ինձ համար առանձնահատուկ է լինելու: Դորտմունդում հիանալի տարիներ եմ անցկացրել: Շատ բարդ մրցավեճ է սպասվում, քանի որ մինչ խաղը թիմի ընդհանուր կազմով կհասցնենք մեկ շաբաթ մարզվել: Այդուհանդերձ մենք հիանալի կոլեկտիվ ունենք, և ցանկանում ենք հաղթել»,-Լևոնդովսկու խոսքերը մեջբերում է «Բավարիա»-ի պաշտոնական կայքը:
«Բորուսիա» - «Բավարիա» խաղը տեղի կունենա օգոստոսի 13-ին` Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում: