Երևան-Գյումրի ավտոճանապարհի չգործող գազալցակայանում հայտնաբերվել է 54-ամյա տղամարդու դի
Այսօր՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 10:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կիլոմետրում գտնվող չգործող գազալցակայանում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել հրշեջ-փրկարարներն ու Ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ-քննչական խումբը, ովքեր նշված վայրում հայտնաբերել են 54-ամյա Սամվել Խաչատրյանի դին:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, մահվան հանգամանքները պարզվում են:


