211652_close_icon
views-count20766 դիտում article-date 09:15 06-08-2014

Սուրիկ Խաչատրյանը պատժել է որդուն. Ժողովուրդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, անդրադառնալով սահմանում հակառակորդ կողմի դիվերսիոն հարձակումների և պատերազմը վերսկսելու վտանգի մասին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ իր որդին նույնպես պատրաստ է սահման գնալ. «Նման բաներից խուսափել չի կարելի։ Հավատացե՛ք, Աստված չանի, առանց որդի կարող ես ապրել, բայց առանց հայրենիք չես կարող»։ Հարցին, թե ինչպես է իր որդին սահման պահելու, եթե մեր երկրի համար դժվար օրերին անսթափ վիճակում ավտոմեքենա է վարել քաղաքի մայթերով և ՃՈ աշխատակիցների կողմից տուգանվել 150 000 դրամով, նախկին մարզպետը պատասխանել է. «Դե հիմա ջահել տղա է։ Ես ավելի վատ եմ պատժել իրեն, մեքենայից զրկել եմ։ Այդ իրավունքն իրեն տրված չէ, որ քաղաքում արագություն գերազանցի։ Ես իմ պատիժը տվել եմ։ Այդ մեքենան չկա։ Դա էլ պատժի մի ձև է»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/02/22375/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 2-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք էր տեղափոխվել Mercedes G 500 մակնիշի 077 QQ 77 համարանիշի ավտոմեքենան: Ժամը 05:00-ի սահմաններում Երևանի ՃՈ աշխատակիցները Մաշտոցի պողոտայում նկատել են, որ վարորդը տրանսպորտային միջոցը վարում էր մայթով: Տեսուչները կանգնեցնում են նշված ավտոմեքենան ստուգման նպատակով: Պարզում են, որ ավտոմեքենայի դիմապակուց բացակայում էր տեխզննման կտրոնը, իսկ վարորդը՝ Սյունիքի մարզի բնակիչ Տիգրան Խաչատրյանը, ենթարկվում էր բժշկական փորձաքննության և պարզվում էր, որ նա գտնվում էր ոչ սթափ վիճակում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր