211652_close_icon
views-count10455 դիտում article-date 14:56 18-05-2015

Զզվացրիք ձեր Սուրիկով. սաղ օրը՝ Սուրիկ-Սուրիկ. բոլ ա՝ մարդու կյանքն ուտեք, ընգել եք էդ մարդու հետևից. գեներալ Սեյրան Սարոյան

Կարանք ասենք՝ կռվարար ա, բայց ոչ նարկոման: Այս մասին այսօր ԱԺ-ում բարկացած ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ասաց ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ արձագանքելով նրա մեղադրանքներին ուղղված Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, իբր թե նրա որդին թմրամոլ է, իսկ Սուրեն Խաչատրյանի պաշտոնավարումը՝ սպառնալիք երկրի համար: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նրանց բանավեճի ընթացքում Զարուհի Փոստանջյանը նաեւ հետաքրքրվեց, թե ով է սպանել Բուդաղյանին, ինչին ի պատասխան Սեյրան Սարոյանն արձագանքեց. «Սուրիկը գնաց Բուդաղյանի տան վրե՞ն: Ասա՛, ո՞վ եկավ Սուրիկի տան վրեն: Էլ բան ու գործ չունեք, սաղ օրը՝ Սուրիկ-Սուրիկ: Ավել-պակաս ինչ ասես, խոսում եք: Զզվցրիք ձեր Սուրիկով, բոլ ա մարդու կյանքն ուտեք, ընգել եք էդ մարդու հետևից»:

Նմանատիպ նյութեր