Բժիշկները Նեյմարին թույլատրել են վերսկսել մարզումները
«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը այսօր բուժզննում է անցել, որի արդյունքներով բժիշկները նրան թույլատրել են վերսկսել մարզումները: Այս մասին հայտնում է AS պարբերականը:
Հիշեցնենք, որ Նեյմարը 2014 թվականի աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչում Կոլումիբիայի հավաքականի պաշտպան Սունիգայի հետ պայքարում ողնաշարի գոտկային հատվածի երրորդ ողի վնասվածք է ստացել և շարքից դուրս էր մնացել 4-6 շաբաթով: