211652_close_icon
views-count2008 դիտում article-date 18:19 05-08-2014

Թրիլլերային խաղ` 2-րդ Բունդեսլիգայում. տեսանյութ

2-րդ Բունդեսլիգայի առաջին տուրի կենտրոնական խաղի շրջանակում միմյանց հետ մրցել են «Կայզերսլաուտեռն»-ը և «Մյունխեն 1860»: Խաղի 22-րդ րոպեին «Կայզերսլաուտեռն»-ի դարպասապահը կարմիր քարտ է ստացել: Քանակական առավելություն ստացած մյունխեցնիները հետագա 10 րոպեների ընթացքում երկու գնդակ են ուղարկել տանտերերի դարպասը: Այդուհանդերձ երկրորդ խաղակեսում «Կայզերսլաուտեռն»-ին հաջողվել է սխրանք գործել և բեկել խաղի ելքը: 10 հոգով մնալուց և 0:2 հաշվով զիջելուց հետո «Կայզերսլաուտեռն»-ը ոչ միայն վերականգնել է հաշվի հավասարակշռությունը, այլև խաղավերջում հաղթանակի նժարը թեքել է իր կողմը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր