Անցումային խաղեր. «Համբուրգ»-ը իր տեղը պահպանեց Բունդեսլիգայում. տեսանյութ
Գերմանական ամենահեղինակավոր և տիտղոսակիր ակումբներից մեկը` «Համբուրգ»-ը կշարունակի հանդես գալ Բունդեսլիգայում: Հյուսիսգերմանական ակումբը նախորդ մրցաշրջանի արդյունքներով զբաղեցրել էր 16-րդ տեղ և ուժեղագույնների խմբում տեղը պահպանելու համար իրավունք էր ստացել մասնակցել անցումային խաղերին, որի շրջանակում մրցեց 2-րդ Բունդեսլիգայի երրորդ տեղը գրաված «Գրոյտեր Ֆյուրտ»-ի հետ:
Այս թիմեր միջև Համբուրգում կայացած առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվ: Քիչ առաջ ֆյուրտում տեղի ունեցավ պատասխան հանդիպումը, որը ավարտվեց 1:1 հաշվով: Մրցակցի հարկի տակ խփած գոլի կանոնով երկու խաղերի արդյունքում հաղթող ճանաչվեց «Համբուրգ»-ը: Հատկանշական է, որ «Համբուրգ»-ը հանդիսանում է գերմանական միակ ակումբը, որը երբեք չի լքել առաջին Բունդեսլիգան և մասնակցել է բոլոր մրցաշրջանների խաղարկություններին: Դրա համար թիմին կնքվել է «Դինոզավրեր» մականունը:
Բունդեսլիգա. անցումային խաղեր
[b]«Գրոյտեր Ֆյուրտ» - «Համբուրգ»`1:1[/b]
Գոլեր` Ֆյուրստներ 60’ – Լասոգգա 11’