Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց իրանցիներին
Քիչ առաջ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝Ֆուտբոլի ակադեմիայում, ավարտվեց Հայաստանի և Իրանի երիտասարդական հավաքականների միջև ընկերական հանդիպումը: Հանդիպման 90+2 րոպեին Արամ Լոռեցյանի՝ տուգանայինից կատարած փոխանցումից հետո Տարոն Ոսկանյանը գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Հայաստանի երիտասարդական հավաքականին: