Մատեո Դարմիանը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»
Իտալիայի չեմպիոն «Յուվենտուս»-ը ցանկանում է ձեռք բերել Իտալիայի հավաքականի և «Տորինո» պաշտպան Մատեո Դարմիանին, ով իրեն վատ չդրսևորեց ավարտված աշխարհի առաջնության ժամանակ:
Դարմիանի օգնությամբ «Յուվեն» պատրաստվում փոխարինել շվեյցարացի պաշտպան Շտեֆան Լիխշտայներին, ով հաջորդ ամռանը պետք է հեռանա թուրինյան ակումբից:
Եթե «Յուվենտուս»-ին հաջողվի իրականացնել Դարմիանի տրանսֆերը, ապա Լիխշտայները կարող է թիմից հեռանալ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում: