Ժոզե Մոուրինյո. Դարմիանը ցանկանում է հեռանալ ակումբից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է թիմից պաշտպան Մատեո Դարմիանի հավանական հեռանալու մասին լուրերը:
«Մատեոն ցանկանում է հեռանալ: Կարծում եմ, որ եթե համապատասխան առաջարկ լինի, մենք նրան բաց կթողենք: Հեռանալու նրա ցանկության մեջ դատապարտելի ոչինչ չկա: Սակայն եղած առաջարկներն առայժմ մեզ չեն բավարարում:
Աջ պաշտպանի դիրքում մեր գործերը այժմ այնքան էլ լավ չեն: Վալենսիան վնասվածք ունի, Դալոտը ապաքինվում է, երկուսն էլ չեն հասցնի վերականգնվել մրցաշրջանի մեկնարկին: Յանգը կարող է աջից խաղալ, սակայն նա հիմա արձակուրդում է:
Այնպես որ, միայն լավ առաջարկի դեպքում Դարմիանը կհեռանա:Եթե մնա, ապա թիմի համար կարևոր խաղացող կարող է դառնալ», ասել է Մոուրինյոն: