Գերմանիայի U19 հավաքականի բազմաբովանդակ գրոհը և գոլը. տեսանյութ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության չեմպիոն հռչակվեց Գերմանիայի ընտրանին, որը եզրափակիչ խաղում 1:0 հաշվով պարտության մատնեց Պորտուգալիայի իրենց հասակակիցների հավաքականին: Գերմանացիները եզրափակիչ խաղի միակ գոլը ձեռնարկեցին բազմաքայլ կոմբինացիայի արդյունքում: Գերմանացի պատանիները իրենց տարիքի համեմատ բավականին հասուն խաղ ցուցադրեցին ամբողջ առաջնության ընթացքում և մեկ գլուխ բարձր գտնվեցին իրենց մրցակիցներից: