Մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը
Օգոստոսի 2-ին մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության: 1-ին տուրի առաջին խաղում միմյանց հետ մրցեցին «Գանձասար»-ն ու «Միկա»-ն: Կապանում կայացած խաղն ավարտվեց տանտերերի 2:1 հաշվով կամային հաղթանակով:Առաջին կեսում «Միկա»-ի ֆուտբոլիստները Սաթումյանի հարվածից հետո բացեցին հաշիվը, իսկ քիչ անց Նարեկ Բեգլարյանը չիրացրեց 11 մետրանոցը։ Գրիգոր Մելիքսեթյանը հետ մղեց «Միկա»-ի հարձակվողի հարվածը, որից հետո հոգեբանական առավելությունն անցավ դաշտի տերերի կողմը։ Երկրորդ կեսում Գեղամ Հարությունյանը և Հայրապետ Ավագյանը երեք րոպեի ընթացքում երկու անգամ գրավեցին մրցակցի դարպասը։ Պուչկովի գլխավորած թիմը հաղթանակով մեկնարկեց առաջնությունը և ուրախացրեց Կապանի մարզադաշտում հավաքված մոտ 2000 ֆուտբոլասերներին։
«Գանձասար»-«Միկա» 2:1 (0:1)
Կապան, «Գանձասար» մարզադաշտ
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլերը՝ Գեղամ Հարությունյան, 53, Հայրապետ Ավագյան, 56 («Գանձասար»), Վարդգես Սաթումյան, 26 («Միկա»)