Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 1-ին
Օգոստոսի 1-ին կմեկնարկի Հայաստանի 24-րդ առաջնությունը:
Հայաստանի Բարձրագույն խմբի 2015/2016 թթ. առաջնությունը կանցկացվի աշուն-գարուն մրցակարգով և բաղկացած կլինի 4 շրջաններից: Առաջնությանը կմասնակցեն 8 թիմեր՝ «Փյունիկը», «Ուլիսը», «Շիրակը», «Ալաշկերտը», «Միկան», «Գանձասար-Կապանը», «Բանանցը» և «Արարատը»:
Օգոստոսի 3-ին կմեկնարկի նաև Հայաստանի առաջին խմբի առաջնությունը: Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի, Հայաստանի գավաթի, ինչպես նաև Հայաստանի հավաքականների մասնակցությամբ միջազգային հանդիպումների խաղացանկին կարող եք ծանոթանալ [url=http://www.ffa.am/uploaded/2015/schedule-15-16.pdf]ԱՅՍՏԵՂ[/url]: