211652_close_icon
views-count3231 դիտում article-date 17:52 12-12-2014

Հայաստանի «Սպարտակ» սպորտային ակումբում մեկնարկեց երեխաների և պատանիների սեղանի թենիսի առաջնությունը. ֆոտոշարք

Այսօր` դեկտեմբերի 12-ին, «Սպարտակ» սպորտային ակումբում մեկնարկեց երեխաների և պատանիների սեղանի թենիսի առաջնությունը: Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի և «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի համատեղ կազմակերպած մրցաշարը կընթանա դեկտեմբերի 12-ից 14-ը: Մրցաշարի հաղթող պատանիները կարժանանան դրամական պարգևների, իսկ երեխաները՝ սպորտային խանութի նվեր քարտերի: Պատանիների մրցաշարում առաջին երեք հորիզոնականը զբաղեցնող մասնակիցները կպարգևատրվեն 250, 200 և 150 հազար դրամով, իսկ երեխաների մրցաշարի մասնակիցները՝ 100, 80 և 50 հազար դրամ արժողության նվեր քարտերով: Մրցաշարի եզրափակիչ փուլն ու արդյունքների ամփոփումը կկայանա դեկտեմբերի 14-ին, ժամը 14:00-ին Ագաթանգեղոսի 6 հասցեում գտնվող  «Սպարտակ» սպորտային ակումբում: Նշենք, որ սա «Քրոնիմետ»-ի և Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի առաջին համագործակցությունը չէ: Հիմնադրամի աջակցության համապատասխան գույք է ձեռքբերվել և բարելավել են ֆեդերացիայի շենքային  պայմանները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր