18082 դիտում
11:50 02-08-2014
Նոր մանրամասներ՝ այսօր երկրի պաշտպանության համար զոհված 25-ամյա Զորիկի մասին
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդի հետախուզադիվերսիոն գործողության արդյունքում սպանված Զորիկ Ժիրայրի Գեւորգյանը 8 տարի է՝ պայմանգրային զինծառայող էր եւ ծառայում հայրենիքի համար: SHAMSHYAN.com-ին հաջողվեց պարզել, որ նա Վանաձորի Ֆիվա-Շավան թաղամասից էր, կոչումով՝ ավագ լեյտենանտ:
Ավելի վաղ տեղկացրել էինք, որ օգոստոսի1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնոել էին, որ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքեր:
Ըստ ՊԲ տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երեք զոհ եւ յոթ վիրավոր, ինչպես նաեւ մարտադաշտում թողել հատուկ նշանակության զենքեր եւ այլ տեխնիկական միջոցներ: Ցավոք թեժ դիմակայության ընթացքում կորուստ է ունեցել նաեւ հայկական կողմը: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել է ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գեւորգյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Զ. Գեւորգյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: Դեպքի մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն: Հարկ է նաեւ նշել, որ անցած գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից նախահարձակ գործողություններ են իրականացվել շփման գծի հյուսիսային, հյուսիսարեւելյան եւ արեւելյան ուղղություններով:
Բոլոր դեպքերում էլ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները լուրջ հակահարված են հասցրել հակառակորդին եւ հետ շպրտել իր ելման դիրքերը: Ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել, հակառակորդի կորուստների մասին տվյալները ճշտվում են: ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ շփման գծի ողջ երկարությամբ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրենց պաշտպանության ներքո գտնվող դիրքերը եւ հարկ եղած դեպքում հակառակորդին պարտադրել սեփական կամքը:
Նմանատիպ նյութեր
38200 դիտում
12:28 13-11-2015
Նոր մանրամասներ հակառակորդի կրակոցներից զոհված 2 զինծառայողների մասին. որտեղի՞ց էին զոհված հերթական հերոսները
12196 դիտում
21:15 31-07-2014
Հայտնի է այսօր երկրի սահմանների պաշտպանության համար զոհված 2 զինծառայողների ինքնությունը
Այս բաժնից
1225 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
766 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը