24638 դիտում
11:45 07-08-2014
Հակառակորդի դիվերսիայի ժամանակ զոհված 23-ամյա Գոռի մասին քչերը իմացան, բայց նա իր կյանքը տվեց երկրի եւ հայրենակիցների պաշտպանության համար
Նախօրեին Ջանֆիդա գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ ադրբեջանական դիվերսիայի արդյունքում հերոսաբար մարտնչած եւ զոհված զինծառայողներից մեկն էլ իրենց գյուղի երիտասարդ տղաներից էր, բայց քչերը այդ մասին իմացան ու նրա մասին հիշեցին:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ջանֆիդայի գյուղապետ Ռաֆիկ Եղիազարյանը պատմեց, որ հուլիսի 31-ին Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնելիս հակառակորդին հետ շպրտելու ժամանակ սպանված լեյտենանտ, 23-ամյա Գոռ Բաբկենի Գրիգորյանը Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղից էր: Գոռը ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը եւ ծառայության անցել բանակում: Նա ունի իրենց մեծ մեկ քույր եւ եղբայր:
«Մայրը ուսուցչուհի է, հայրն էլ հողագործությամբ է զբաղվում: Ինքն էլ արձակուրդներին գալիս էր հորը հողագործությնա ժամանակ օգնելու: Նույնիսկ չէր հասցրել ամուսնանալ: Գոռը գյուղի ամենհարգված եւ օրինակելի երիտասարդներից մեկն էր»,- աաց գյուղապետը:
Իսկ նախագահ Սերժ Սարգսյանը զոհված զինծառայողին օգոստոսի 2-ին պարգեւատրել է մարտական ծառայության մեդալով: Հիշեցնենք, որ նույն օրը զոհվել էին ՊԲ զինծառայողներ, 1994թ. ծնված Արարատ Խանոյանը և Ազատ Ասոյանը:
Նմանատիպ նյութեր
4720 դիտում
13:09 07-04-2016
Թշնամու գնդակից զոհված Գոռի հայրն ու եղբայրը Ռուսաստանում են իմացել կատարվածի մասին եւ վերադարձել
Այս բաժնից
787 դիտում
19:30 18-12-2024
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Կատարի կառավարությանն ու ժողովրդին Ազգային օրվա առթիվ
550 դիտում
19:05 18-12-2024
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները
751 դիտում
18:53 18-12-2024
ԲԴԽ նախագահը մասնակցել է ԱՊՀ գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստին