«Ռեալ»-ը սպասում է Ռաուլի վերադարձին
                        Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը դիտարկում է քաթարական «Ալ Սադդ» ակումբի հարձակվող  Ռաուլին վերադարձնելու տարբերակը: 
«Արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը 37-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է նշանակել թիմի մարզական տնօրենի պաշտոնում:
Հիշեցնենք, որ Ռաուլը «Ռեալ»-ի կազմում անցկացրած 741 խաղում խփել է 323 գոլ: «Արքայական ակումբի» կազմում իսպանացի ռմբրակուն 6 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, ինչպես նաև երեք անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

