211652_close_icon
views-count7000 դիտում article-date 11:36 11-01-2018

ՊՆ-ում սպասում են Դավիթ Տոնոյանի վերադարձին՝ այս անգամ որպես նախարար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթին հայտնի է դարձել, որ Պաշտպանության նախարարությունից Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղափոխված կադրերը և ՊՆ-ում մնացած Դավիթ Տոնոյանի մտերիմները ջանասիրությամբ լոբբինգ են անում հանուն Դավիթ Տոնոյանի: Լուրեր են տարածում, թե Պաշտպանության նախարարությունում անհամբեր ու սիրով սպասում են Դավիթ Տոնոյանի վերադարձին՝ այս անգամ որպես նախարար: Այս ամենը, իհարկե, ապրիլի 9-ից հետոյի սցենարում է, երբ Սերժ Սարգսյանը կավարտի ՀՀ նախագահի պաշտոնում պաշտոնավարելը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր