Շտապ. Ադրբեջանը հայտարարել է 8 զոհի մասին. 168.am
Ադրբեջանական haqqin.az-ը, հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը, տեղեկացնում է, որ հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը թեժ փոխհրաձգության արդյունքում սպանվել են 8 ադրբեջանցի զինծառայողներ։ Բացի այդ, ադրբեջանական կողմը հայտարարել է ևս 2 սպայի կորստի մասին։
Ըստ ադրբեջանցիների՝ հայկական զինուժը Աղդամի և Տերտերի շրջաններում փորձել է հատել սահմանը։ Սկսվել է փոխհրաձություն, որի արդյունքում, իբր հայկական ուժերը տալով մեծ կորուստներ՝ նահանջել են։
Նշենք, որ երեկ Ադրբեջանը հայտարարել էր ևս մեկ զոհի մասին։
Մանրամասները՝ [url=http://168.am/2014/08/01/392575.html]այստեղ[/url]: