211652_close_icon
views-count703 դիտում article-date 15:56 03-09-2024

Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Ուկրաինային․ Զելենսկին հայտարարել է 41 զոհի մասին

Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Ուկրաինային։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ հղում անելով «Ուկրաինսկայա պրավդա»-ին, այս մասին տեղեկություն է տարածել Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ զոհվել է 41 մարդ, վիրավորվել 180-ը։

«Կարգադրել եմ դեպքի բոլոր հանգամանքների լրիվ և օպերատիվ հետաքննություն անցկացնել։ Փրկարարական աշխատանքներին ներգրավվել են բոլոր անհրաժեշտ ծառայությունները։ Երախտապարտ եմ բոլորին, ովքեր, հարվածից հետո առաջին րոպեներից օգնում են մարդկանց»,- ասել է Զելենսկին։

Նմանատիպ նյութեր