Հայտնաբերվել է լորտու տեսակի օձ
Հուլիսի 31-ին, ժամը 17.15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Բաքվի թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: