Ուկրաինայի Գերագույն ռադան դադարեցրել է Ղրիմի խորհրդարանի լիազորությունները
Ուկրաինայի Գերագույն ռադան վաղաժամ դադարեցրել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի լիազորությունները։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Ուկրաինայի Գերագույն ռադան Ղրիմի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին որոշում կայացրել»,֊ ասվում է Ուկրաինայի խորհրդարանի հայտարարությունում։
Այդ որոշումը ընդունել է Ուկրաիայի նախագահի պարտավորությունները ստանձնած Ալեքսանդր Տուրչինովը։
Նշենք, որ ավելի վաղ նա Սևվաստոպոլի և Ղրիմի անկախության հռչակագրի դադարեցման մասին որոշում էր ընդունել։
Ղրիմի խորհրդարանը չի ընդունում ներկա Կիևի կառավարությանը և Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին հայտարարություն է արել։ Հանրաքվեն կանցկացվի մարտի 16֊ին։