Ուկրաինայի Գերագույն Ռադան համաներում է շնորհել «Եվրամայդան»-ի մասնակիցներին
Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է օրինագիծ, որի համաձայն բողոքի ակցիաների մասնակիցներին համաներում է շնորհվելու, բացառությամբ առանձնակի ծանր հանցագործություններ կատարողների: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Փաստաթուղթը հաստատվել է հունվարի 29-ի պառլամենտի երեկոյան նիստի ժամանակ:
Օրինագծին կողմ է քվեարկել 232 պատգամավոր:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում զանգվածային անկարգությունները սկսվել են, երբ իշխանությունները հրաժարվել են ԵՄ ասոցացման համաձայնագիր ստորագրել: