Տավուշի մարզի Այգեձոր գյուղում այսօր հակառակորդի կրակոցից տղամարդ է վիրավորվել: Այս մասին [b]SHMSHAYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Այգեձորի բնակիչները:
Նրանք նշեցին, որ վիրավորված քաղաքացին իրենց համագյուղացի Վալերի Ճաղարյանն է: Դաշտում հակառակորդը նրան վիրավորել է ուսի շրջանից: Բարեբախտաբար նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նշենք, որ Այգեձորը եւս պարբերաբար գնդակոծվում է հակառակորդի կողմից: