211652_close_icon

Պառավաքարում հակառակորդի կրակոցից ձեռքից և ոտքից վիրավորվել է 12-ամյա Հովիկը

views-count4136 դիտում article-date 19:45 30-06-2014
Տավուշի մարզի Պառավաքար գյուղում հակառակորդի կրակոցից վիրավորվել է 12-ամյա Հովիկ Բրուտյանը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը: Գյուղապետի խոսքով` դեպքը տեղի է ունեցել հունիսի 28-ին` հակառակորդի կրակոցների արդյունքում: Տղան այգում խաղալիս է եղել, երբ ոտքից և ձեռքից վիրավորվել է: «Բարեբախտաբար նրա կյանքին վտանգ չի սպառնում, բայց այսօր նրան վիրահատել են››,- փոխանցեց գյուղապետը: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հակառակորդը պարբերաբար խախտում էր հրադադարի ռեժիմը:

Նմանատիպ նյութեր