Պլանշետներ` շտապօգնությանը. տեսանյութ
Պլանշետներն ավելի կհեշտացնեն բժշկի աշխատանքը: Առողջապահության նախարարությունը պլանշետներով է ապահովել հանրապետության բոլոր կայաններին:
Ամենաօպերատիվ բրիգադը կանչի է մեկնում: Միայն մայրաքաղաքում շտապօգնության աշխատակիցներն օրական միջինը 600-650 կանչ են սպասարակում: Հայաստանում կա 121 շտապօգնության կայան` 172 բրիգադ, որից 36-ը սպասարկում է մայրաքաղաքի բնակիչներին: 1-03-ի աշխատակիցները նոր գրանցված կանչը փոխանցում են ազատ բրիգադին: Այլևս հարկ չկա զանգել բրիգադի բժշկին պարզելու` նրանց գնտելու վայրը: Դեմ դիմաց էկրանի վրա երևում է, թե Երևանը սպասարկող 7 կայանների բրգադները ինչով են զբաղված: GPRS համակարգը հեշտացնում է մասնագետների աշխատանքը: Այն ներդրվել է չորս տարի առաջ: Կառավարության ու Առողջապահության նախարարության, նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ շտապ արձագանքման շատ խնդիրներ լուծվել են:
Շտապօգնության ավտոմեքենաները նոր են, հագեցած են ավելի ժամանակակից սարքավորումներով: Գործում է նաև 1-03.am կայքը: Այստեղից կարելի է ինֆորմացիա ստանալ բժշկական հաստատությունների, շտապօգնության ծառայության մասին: Ինչպես կարելի է առաջին օգնություն ցուցաբերել կամ հարցով դիմել մասնագետի: Մինչև նոր կանչի հասնելը բժիշկը ծանոթանում է հիվանդի պատմությանը: Յուրաքանչյուր օգտատեր-բժիշկ կանչից հետո լրացնում է էլեկտրոնային թերթիկը: Ինչ խնդիր է ունեցել հիվանդը, ինչ միջամտություն է արվել կամ ինչ դեղորայք է ներարկվել:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/31925]Armnewstv.am[/url]