Հակառակորդը հերթական դիվերսիան է կազմակերպել, սակայն հետ է շպրտվել. հայկական կողմը, ցավոք, 2 զինծառայող է կորցրել
Հակառակորդի դիվերսիոն հարձակման հետևանքով այսօր՝ հուլիսի 31-ին, զոհվել են ԼՂՀ Պաշտպանության բանակի 2 զինծառայողներ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: