14625 դիտում
09:14 18-04-2016
Հակառակորդի կրակոցից 2 զինծառայող է վիրավորվել. ադրբեջանական կողմը նաև Ակնայի ուղղությամբ դիվերսիայի փորձ է կատարել, սակայն հետ շպրտվել
Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, առաջնային գծի ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 50 անգամ: Հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաև 82 մմ-ոց ականանետ (3 արկ):
Կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածության խախտման արդյունքում արձանագրվել է երկու միջադեպ: Հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1991թ. ծնված Էրիկ Բորիսի Մաթևոսյանը և 1996թ. ծնված Ազատ Տիգրանի Բարսամյանը:
Բացի կրակային միջոցների կիրառումից ադրբեջանական կողմը 01:00-ի սահմաններում արևելյան (Ակնա) ուղղությամբ ձեռնարկել է շուրջ 20 հոգուց բաղկացած դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձ, որը ղարաբաղյան ուժերի կողմից ժամանակին հայտնաբերվել և հետ է շպրտվել:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և վերահսկել օպերատիվ իրավիճակը:
Նմանատիպ նյութեր
8244 դիտում
16:04 24-01-2015
Հակառակորդը կրկին դիվերսիայի է դիմել և մեծ կորուստներով շպրտվել հետ. հայկական կողմը կորուստներ չունի
33971 դիտում
09:59 05-04-2016
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճ է արձանագրվել. հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
11920 դիտում
16:59 28-09-2021
Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. նրա կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
Այս բաժնից
958 դիտում
21:48 22-01-2025
Կանգառներում դեռ տրանսպորտի սպասելու խնդիր կա, անում ենք ամեն ինչ՝ այն լուծելու ուղղությամբ․ Ավինյան
868 դիտում
21:35 22-01-2025
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել