7257 դիտում
13:00 26-07-2014
Հակառակորդը հերթական դիվերսիան է փորձել իրականացնել, սակայն հետ է շպրտվել, հայկական կողմը 1 կորուստ ունի
Այսօր՝ հուլիսի 26-ին, հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղություններով ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում վերջիններս ժամանակին հայտնաբերվել և կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ և սպառազինություն՝ հետ են շպրտվել ելման դիրքեր: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Ցավոք, գործողությունների ժամանակ հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված, Խաչատուր Լևոնի Բադասյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան ցավը և իր զորակցությունը հայտնում Խ. Բադասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում քննություն:
Նմանատիպ նյութեր
11692 դիտում
12:37 31-07-2014
Հակառակորդը հերթական դիվերսիան է կազմակերպել, սակայն հետ է շպրտվել. հայկական կողմը, ցավոք, 2 զինծառայող է կորցրել
16870 դիտում
11:21 04-12-2015
Հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձը. ցավոք, հայկական կողմը կորուստ ունի
Այս բաժնից
1342 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1195 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1180 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո