211652_close_icon
views-count1558 դիտում article-date 10:22 30-07-2014

Էթիկայի հանձնաժողո՞վն է տալիս փող. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը նախորդ տարի 8 մլն 295 հազար դրամի եւ 16 հազար եվրոյի փոխառություններ` տոկոսով փող է տվել: Այս մասին տեղեկանում ենք ԲՊԱԷՀ հայտարարագրերի ռեեստրից: Սահակյանը 9 տեղից եկամուտ է ստանում՝ ընդհանուր 6,4 մլն դրամի եւ 4865 եվրոյի չափով: Արտարժույթով ստացված ամբողջ եկամուտը եւ 2,9 միլիոն դրամը նա ստացել է 3 տարբեր աշխատանքի վարձատրությունից, 1,2 մլն դրամը՝ 3 տարբեր քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից, իսկ 1,2 միլիոնը՝ հենց վերը նշված փոխառությունների տոկոսներն են: Սիրանուշ Սահակյանը հայտարարագրել է 11,5 մլն դրամ, 23 հազար եվրո եւ 7200 դոլար դրամական միջոցներ: Պաշտոնի ստանձնման հայտարարագրում նա նշել է «MERCEDES-BENZ CLK 350» մակնիշի ավտոմեքենա: ԲՊԱԷՀ նախագահի տեղակալ Արեգ Շուշյանը պաշտոնի ստանձնման հայտարարագրում ներկայացրել է մեկ բնակարան, ավտոտնակ եւ հողամաս, «MERCEDES-BENZ E 320» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաեւ 10 հազար դրամի չափով բաժնետոմս: Նրա դրամական միջոցները կազմել են 47,3 մլն դրամ, 48 հազար դոլար եւ 39 հազար եվրո: նրա տարեկան աշխատավարձը 8,1 մլն դրամ է: ԲՊԱԷՀ անդամ Արմեն Խուդավերդյանը պաշտոնի ստանձնման հայտարարագրի «անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 2 բնակարան: Խուդավերդյանը նույնպես տոկոսով փող է տալիս: Նա 2 ուղղությամբ փոխառություններ է հանձնել՝ 50 հազար դոլարի եւ 25 մլն դրամի չափով, որոնց տոկոսներից 2013-ին 3,4 մլն դրամի եկամուտ է ստացել: Կինը՝ Զաբելա Իվանյանը, նույնպես տոկոսներ է հայտարարագրել՝ 1 մլն 70 հազար դրամի չափով: Իվանյանի դրամական միջոցները կազմել են 500 հազար դրամ եւ 75 հազար դոլար: ԲՊԱԷՀ անդամ Արտակ Սարգսյանը 2013-ի հայտարարագրում նշել է 400 հազար դրամ եւ 67 հազար դոլար դրամական միջոցներ: Հայտարարագրի համաձայն, Սարգսյանը 6 անշարժ գույք է ձեռք բերել եւ օտարել: ԲՊԱԷՀ անդամի տարեկան եկամուտը կազմել է 32,2 մլն դրամ, որից 13,3-ը նշված է որպես վարկեր, 400 հազար դրամը՝ միանվագ վճարներ, 7,8 միլիոնը՝ աշխատավարձ, 4,5 միլիոնը՝ գույքի օտարումից ստացված եկամուտ, 290 հազարը՝ շահաբաժին, 5 միլիոնը՝ ստացված նվիրատվություն»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր