Դել Պիերո. Կարիերայի ավարտից հետո երևի շեֆ-խոհարար դառնամ
«Յուվենտուսի» և Իտալիայի նախկին լեգենդար հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն չի բացառել, որ մարզական կարիերայի ավարտից հետո ուժերը կփորձի խոհարարական արվեստում:
«Առայժմ չգիտեմ, թե առաջիկայում ինչ կլինի. ունեմ մի քանի ծրագիր: Մոտակա ժամանակներս որոշում կկայացնեմ, բայց ինձ առայժմ դուր է գալիս խաղալ:
Ես սիրում եմ ուտել, քանի որ իտալացի եմ: Սա սնունդի ամենալավ երկիրն է: Այնպես որ, հնարավոր է, որ ես շեֆ-խոհարար դառնամ» ասել է Դել Պիերոն:
Նշենք, որ ներկայումս 40-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս հնդկական «Դելի Դինամոս» ակումբում: