211652_close_icon
views-count2162 դիտում article-date 18:35 23-01-2015

IFFHS. Կառլո Անչելոտտին` 2014 թվականի լավագույն մարզիչ

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով 2014 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին: Իտալացի մասնագետի գլխավորությամբ նախորդ մրցաշրջանի ընթացքում «Ռեալ»-ը հաղթեց Չեմպիոնների լիգայի, Իսպանիայի գավաթի խաղարկություններում, ինչպես նաև նվաճեց աշխարհի ակումբային առաջնության գավաթը և Եվրոպայի սուպերգավաթը: Հարցաման արդյունքում Անչելոտտին հավաքել է 169 ձայն, իր թիկունքում թողելով «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին` 139, Պեպ Գվարդիոլային`76 և Ժոզե Մոուրինյոյին` 15:

Նմանատիպ նյութեր