3702 դիտում
17:38 29-07-2014
«Կիրովի» այգում կանացի հագուստներ հագած տղամարդ մարմնավաճառի ծառայությունից հրաժարված զինծառայողներին տուգանեցին
Արդեն տեղեկացրել էինք, որ 20-ամյա Մ. Կ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասում, համածառայող, շարքային Կ. Կ-ի հետ զորամասն ինքնակամ թողնելով` Երևան քաղաքի «Կիրովի» անվան զբոսայգու մուտքի մոտ հանդիպելով կանացի հագուստներ հագած համասեռամոլ Մերուժան Դավթյանին և համոզված լինելով, որ նա կին մարմնավաճառ է, վերջինիս հետ նույն այգում սեռական հարաբերություն ունենալու դիմաց պայմանավորվել և վճարել են 19.000 ՀՀ դրամ գումար: [b]SHAMSHYAN.com[/b]-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով գործը, վճռել է զինծառայողներին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրանց նկատմամբ նշանակել պատիժ` տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։ Դատավճիռը հրապարկվելուց հետո 1 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել:
Նմանատիպ նյութեր
10406 դիտում
23:56 02-02-2016
ՌԴ Կիրովի շրջանում հրաձգության հետևանքով երկու հայ է սպանվել
11657 դիտում
22:32 22-08-2016
Կիրովի շրջանում ГАЗель-ի և Ford Transit-ի բախման հետևանքով 7 հոգի մահացել է
3440 դիտում
18:09 16-06-2014
27-ամյա ուկրաինուհին «Երևան Մոլ»-ից փորձել է հագուստներ գողանալ
Այս բաժնից
814 դիտում
19:57 07-02-2025
Արամ Ա Հայրապետը Թրամփին նամակ է ուղղել՝ կոչ անելով նպաստել Բաքվում գերեվարված հայերի վերադարձին
811 դիտում
19:47 07-02-2025
Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում
679 դիտում
19:07 07-02-2025
ՄԻՊ-ը Շվեյցարիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցը