Կիրովի շրջանում ГАЗель-ի և Ford Transit-ի բախման հետևանքով 7 հոգի մահացել է
ՌԴ Կիրովի շրջանի Р-176 մայրուղու 422-րդ կմ հատվածում ГАЗель-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ընթացող Ford Transit-ին:
Բախման հետևանքով 7 հոգի մահացել է, ևս 3 հոգի մարմնական ծանր վնասվածքնեով հոսպիտալացվել են:
Կիրովի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Դմիտրի Կուրդյումովը հայտնել է, որ վիրավորների վիճակը, որոնց թվում կա 80-ամյա կին, ծայրահեղ ծանր է, սակայն կայուն: